Դադիվանքի և Շուշիի Կանաչ վանքի զանգերը ձուլվել են Գյումրիում․եկեղեցական զանգեր ձուլող վարպետների գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Դադիվանքի և Շուշիի Կանաչ վանքի զանգերը ձուլվել են Գյումրիում․եկեղեցական զանգեր ձուլող վարպետների գաղտնիքները

21:00 25.12.2020

Դադիվանքի զանգերը նորից իրենց տեղում են, բայց լուռ ու առանց պատարագի կանչող խորհրդի , իսկ Շուշիի Կանաչ վանքի գմբեթները զանգերի հետ թշնամին պայթեցրեց: Արցախի այս երկու եկեղեցիների զանգերը ձուլվել են Գյումրիում, 2015 թվականին: Հեղինակը գյումրեցի քանդակագործ Հովհաննես Պապոյանն է, որն իր եղբայրների հետ Գյումրիում հիմնել է եկեղեցական զանգերի ձուլարան։Քանդակագործ եղբայրները արհեստն ու արվեստը միավորել են ու պատրաստում են զանգեր հայկական զարդանախշերով ու եկեղեցիների հարթաքանդակներով:

Դադիվանքի և Շուշիի Կանաչ վանքի զանգերը վարպետը տեղադրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Արցախում դրանք 5 տարի պատարագների ու ժամերգությունների են կանչել հավատացյալներին:

 

«Դադիվանքի զանգերն իջեցվեցին: Ճիշտն ասած՝ երեխայի պես լաց եմ եղել: Հետո ինչքան մեծ էր ուրախությունս, երբ զանգերը վերատեղադրվեցին: Իսկ Կանաչ վանքի զանգերի մասին մինչև օրս տեղեկություն չունեմ : Տա աստված մի օր ամեն ինչ վերադարձնենք ու ես բոլոր եկեղեցիներում նորից անվճար զանգեր կկախեմ»,-ասում է քանդակագործ Հովհաննես Պապոյանը:

Երկու վանքերի զանգերին եկեղեցիների հարթաքանդակներն են : Սա վարպետների ձեռագիրն է, որ ամեն մի զանգ լինի յուրօրինակ ու անվանական: Սրանով գյումրեցի վարպետների աշխատանքը տարբերվում է եկեղեցական զանգերի մեծ արտադրություններից։Գյումրեցի եղբայրները բացառապես հայկական զարդանաշխեր են պատկերում:

«Վերցնում ենք հայկական զարդանախշերը ու հիմնականում աշխատում ենք հավատարիմ մնալ մեր մշակույթին , մեր դարավոր պատմությանը: Ով, եթե ոչ հայը պետք է պահպանի իր մշակույթը: Դադիվանքի և Շուշիի Կանչ վանքի զանգերի վրա եկեղեցիների հարթաքանդակներն էինք պատկերել: Համոզված եմ , որ վերադարձնելու ենք հաստատ»,- ասում է  քանդակագործ Վահագն Պապոյանը:

Հնոցի մեջ պարբերաբար հումք են ավելացնում՝ պղնձի և անագի համաձուլվածքը պետք է ճիշտ համամասնությամբ ստանալ: Ու մինչ ձուլվածքը պատրաստ կլինի, զանգի , այսպես ասենք, կաղապարն է պատրաստվում, պարաֆինից ստացած զարդանախշերն են  տեղադրվում: Զանգի չափերն ու պատրաստման ճշգրտությունը որոշիչ են հնչողության համար:

Հնոցում կրակը ժամեր շարունակ բոցավառվում է ու համաձուլվածքն արդեն պատրաստ է: Հերթը զանգի ձուլման ամենաբարդ փուլինն է: Լավայի պես տաք հեղուկը պետք է կաղապարի մեջ լցնել: Այս գործից առաջ ու ամբողջ ընթացքում զանգագործ եղբայրներն աղոթում են: Սա գործի հաջողության համար է:

Մեկ զանգի ձուլման ամբողջ պրոցեսը ամենաքիչը 7 օր է տևում: Յուրաքանչյուր զանգ իր տարիքն ու կյանքի տևողությունն ունի:

 

 

«Զանգը ծերանում է: Ոչ մի այլ առարկա նման հատկություն չունի: Ինչքան զանգը հին է, այնքան ձայնը նստած է: Տարիների ընթացքում փոխվում է մոլեկուլյար կազմվածքը: Մի զանգ էլ պատրաստել եմ, որի վրա գրված է ․ «Աստված զորացրու ազգս Հայոց»։Կապ չունի, թե որ եկեղեցում կտեղադրվի »,-նշում է  Հովհաննես Պապոյանը:

Պատերազմից հետո ձուլված զանգը սպասում է եկեղեցիներից մեկում տեղ գտնելու իր հերթին: Եկեղեցական զանգերի պատրաստման նոր ժամանակաշրջանում գյումրեցի վարպետները թողնում են իրենց հետքը՝ ամեն զանգի ներսի հատվածում եղբայրների ազգանունն է դրոշմված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

22:58 17.07.2025

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

22:45 17.07.2025

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...

BACK_TO_TOP