21:50 28.12.2020
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ-ի մամուլի գրսենյակից։
«Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները:
«WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», – ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», – ընդգծեց Աջեմյանը:
Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», – նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը:
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին:
«WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», – նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:
17:55 13.08.2025
ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...
17:48 13.08.2025
Երևանի Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ըԱյսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան: Ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության՝ վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար ետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լաբորատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել: Պարեկային […] ...
17:42 13.08.2025
Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունըԱնգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի: «Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը: Մենք մայիսին գավաթի եզրափակչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում […] ...
17:35 13.08.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, […] ...
17:27 13.08.2025
Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններումՕգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...