ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2020-ի մեդալակիր մարզիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+23.09 oC

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2020-ի մեդալակիր մարզիկներին

16:47 29.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 2020 թվականի ընթացքում Եվրոպայի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած, ինչպես նաև 2021 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին և մարզական մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչների: Տարեվերջյան ընդունելությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը, իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար շնորհակալություն հայտնելով մեդալակիրներին, նրանց հանձնել է պատվոգրեր, անվանական գրչատուփերով անվանական գրիչներ: Առանձնակի հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահելու համար Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի ու աշխարհի չեմպիոն սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ:

Նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարության համար սպորտի զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ արվում է առավելագույնը:

«Տարբեր ոլորտներով ներկայանալով աշխարհին՝ մենք ցուցադրում ենք մեր երկրի անձնագիրը, որի էջերից մեկն էլ դուք եք: Փառք ձեզ. դուք բարձր եք պահում մեր երկրի պատիվը, իրականություն դարձնում մեր ակնկալիքները, ձեր հաղթանակների շնորհիվ մեր դրոշի ծածանումից առաջացած հպարտության զգացումը ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Շնորհակալ եմ այս դժվարին տարում ձեր կռիվը և՛ պատերազմի դաշտում, և՛ մարզական ասպարեզում պատվով տալու համար: Ձեր պայքարը պետք է շարունակվի, որ մեր երկիրը զարգանա և հզորանա»,- ասել է նախարարը և հավելել՝ ԿԳՄՍՆ-ն վերահաստատում է սպորտի ոլորտում մեծ և նշանակալի դերակատարություն ունենալու իր հանձնառությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ թեև համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարզիկները նախատեսվածից քիչ մրցաշարերի են մասնակցել, այդուհանդերձ կարողացել են իրենց մեջ ուժ գտնել և հաջողություններ գրանցել: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում մեծացնում է հայ ժողովրդի՝ իր ուժերի նկատմամբ ունեցած վստահությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վ. Դումանյանը և նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նաև պատասխանել են մարզաշխարհի ներկայացուցիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ քայլերն առկա խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Իրենց հերթին ներկաները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ շարունակելու են ջանք չխնայել Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

Հավելենք, որ 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

11:05 31.05.2025

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական ​​Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

10:49 31.05.2025

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

10:15 31.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

10:00 31.05.2025

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...

BACK_TO_TOP