14:29 05.01.2021
80 և ավելի օր իրենց երեխաներից լուր չունեցող և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Կառավարության դիմաց և պատրաստվում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ:
«80 օր է՝ մեր երեխաներից լուր չունենք: Չնայած աշխատանքային օր չէ, բայց մեր երեխաների հարցերով ամեն օր են զբաղվում և այստեղ ենք հանդիպելու, չեմ կարող նշել ում հետ, և քննարկելու ընթացիկ հարցերը: Որոնողական աշխատանքները արդյունք են տալիս, մեր ծնողներից ևս ընդգրկված են այդ խմբերում: Վստահ ենք, որ մեր երեխաները ողջ են »,- նշեց ծնող Կարինե Ղազարյանը:
Ծնողներից Ռոմիկ Գևորգյանը մշտապես մասնակցում է այդ որոնողական աշխատանքներին:
«Այն տարածքներում որտեղ պետք է մեր երեխաները լինեին, որոնել ենք, որևէ հետք չկա: Վստահ եմ, որ Բաքվի բանտում 800-ից ավելի գերիներ ունենք, խոսել ենք Հայաստան վերադարձած բոլոր տղաների հետ: Պետք է պարոն Փաշինյանը ՌԴ նախագահի հետ անպայման էսօր խոսի, հստակեցվի գերիների թիվը և մեզ պատասխան տան»,- նշեց Ռոմիկ Գևորգյանը:
Ծնողներից Գեղամ Թադևոսյանն էլ 20 օր առաջվ համացանցում է տեսել հիվանդանոցում անգիտակից պառկած որդու լուսանկարը, սակայն որևէ բուժհաստատությունում չի գտնում տղային:
«Թող նախարար Թորոսյանը այսօր գա ու ասի՝ որտեղ ա որդիս: Էսօր պիտի լուր տան ինձ, որ հիվանդանոց գնում ենք, ընդունարանից ասում են՝ բաժանմունքներում անգիտակից երեխա չունենք: Այնինչ, եթե նկարն իրենք են հրապարակել, իրենք էլ պարտավոր են հայտնել տղայիս գտնվելու վայրը: Հիմա էլ ասում են դա ձեր երեխան չէ, երեխայի իրական ծնողները գտել են իրենց զավակին: Ասում եմ՝ ես իմ երեխային ճանաչել եմ, խալերն իրենն են, բայց ոչինչ, ինձ ասեք՝ ո՞ւր է նկարի զինվորը, եթե պարզվի իմ որդին չէ, ներողություն կխնդրեմ, որևէ պատասխան չեն տալիս»,- նշեց ծնող Գեղամ Թադևոսյանը:
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...