15:59 06.01.2021
ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան հետ միասին տոնվում է նաև Աստվածհայտնությունը, որ եղավ Տիրոջ Սուրբ Մկրտությամբ: Հունվարի 6-ին Սուրբ Պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը, խաչը ջրի մեջ իջեցնելը՝ Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:
Սուրբ Եկեղեցու հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր: Խաչքավորը Սուրբ Խորան է բարձրանում ծիսական զգեստով`շապիկով և հողաթափերով: Ջրօրհնեքից հետո խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է իր տուն:
Քահանան 40-րդ օրը՝ Տյառնընդառաջի տոնին, այցելում է խաչքավորի տուն՝ ընդառաջ գնալով Տիրոջ խաչին, օրհնում է տունը եւ խաչը վերադարձնում եկեղեցի:
Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու
առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Խաչքավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի։
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...
09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...