Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը

07:11 29.06.2018

Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ միգրացիոն խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են եվրոպացի դիվանագետները։

Ամփոփիչ համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, պարունակվել է քննադատություն՝ հասցեագրված ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված առևտրային մաքսատուրքերին։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կստորագրի փաստաթուղթը միայն այն դեպքում, եթե ԵՄ բոլոր 28 երկրներն ընդհանուր հայտարարի գան, առաջին հերթին՝ միգրացիոն հարցերով։

Հայտարարության բացակայության պատճառով Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների մամուլի ասուլիսը հետաձգվել է, ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրությունում։

Իտալիան Իսպանիայի, Մալթայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի հետ համաձայնեցրել է ԵՄ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ գագաթնաժողովի մասնակիցների համաձանագրի սևագիր տարբերակը։

ԵՄ պետությունների գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում հունիսի 28-29-ը։ Իտալիան պահանջում է միգրացիոն քաղաքականության բարեփոխումներ։ Ըստ գործող կանոնների՝ ներգաղթյալների համար պատասխանատվություն են կրում այն երկրները, որտեղ նրանց գրանցում են ԵՄ տարածք մուտք գործելուց հետո։ Ամենածանր բեռն ընկած է Հարավային Եվրոպայի երկրների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.08.2025

SHANTNEWS

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

14:57 21.08.2025

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 […] ...

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

14:53 21.08.2025

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին այսօր Կառավարությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան:  Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:49 21.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21- 22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան […] ...

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

14:45 21.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա Սերիան հաղթելու գլխավոր ֆավորիտն է` ըստ Opta-ի։ Վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգչի կանխատեսմամբ` «ՆԻնտերը» 35,9 տոկոս հավանականությամբ կդառնա չեմպիոն։ «Նապոլին» 13,7 տոկոս հավանականությամբ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Ատալանտայի» շանսերը գնահատվում է 12,8, «Ռոմայինը»` 9,9, «Յուվենտուսինը»` 8,2, «Միլանինը»` 6,7 տոկոս։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ ...

Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

14:37 21.08.2025

Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը կամ Սաուդյան Արաբիան կարող են լինել Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք դեռ չգիտենք։ Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա», – պատասխանել է նա լրագրողի հարցին՝ հնարավոր հանդիպման վայրի մասին։ Երմակը […] ...

BACK_TO_TOP