Հայտնի են Մերիլենդում խմբագրատան վրա հարձակվողի ինքնությունն ու արարքի դրդապատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Հայտնի են Մերիլենդում խմբագրատան վրա հարձակվողի ինքնությունն ու արարքի դրդապատճառները

07:23 29.06.2018

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է երեկ Մերիլենդ նահանգում՝ «Capital Gazette» թերթի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության զոհերի անունները՝ Ուենդի Ուինթերս, Ռեբեկ Սմիթ, Ռոբերտ Հայասեն, Ջերել Ֆիշման և Ջոն Մաքնամարա։

Ավելի վաղ լրագրող և գրող Կառլ Հայասենը հայտնել էր, որ թերթի խմբագիրը` իր եղբայր Ռոբերտը, նույնպես զոհերի թվում է։ Բոլոր զոհերը եղել են խմբագրության աշխատակիցներ։

Ոստիկանությունը չի հայտնել կասկածյալի անունը, սակայն ԶԼՄ-ները նշում են, որ նրան անվանում են Ջերոդ Ուորեն Ռամոս։ Նա երկար տարիներ դատական անհաջող քաշքշուկների մեջ է եղել թերթի հետ զրպարտության խնդրով և համացանցում հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել թերթի աշխատակիցների հասցեին։ Այժմ տեղի իշխանությունները նրա տան խուզարկության հրաման են ստանում, հայտնում է NBC հեռուստաալիքը։

Կասկածյալին նույնականացրել են դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով։ Նա վնասել էր մատների մաշկը՝ մատնահետքերով ճանաչվելուց խուսափելու համար։

Ներկայում կասկածյալին հարցաքննում են։ Նշվում է, որ 20-ամյա տղամարդը չի համագործակցում քննության հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

14:17 21.05.2025

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

Չեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

13:58 21.05.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...

Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասին

13:50 21.05.2025

Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան

13:42 21.05.2025

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումը

13:37 21.05.2025

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. Լավրով

13:31 21.05.2025

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP