21:00 07.01.2021
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիյա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Նա խոսել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների և խաղաղության գործընթացում ունեցած ներդրման մասին:
«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, և ես հիմնվում եմ ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի եկեղեցական և կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլմանական առաջնորդ Փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և այդ զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, չկար լարվածություն` չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկները բացահայտ արտահայտվում էին: Սակայն դրանք չեն ուղեկցվում, այսպես ասած, ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են և երբ երկխոսությունն, ըստ էության, վերածվում է խոսքերի պատերազմի: Նման բան երբեք չի եղել, և դրա պատճառն այն է, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիակատար պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար: Իսկ ի՞նչ է հոգևոր վիճակը: Ո՞ր ուժը կգերակշռի` խաղաղության, սիրո, հանգստության թե՞ չարիքի ուժը, դրանից էլ կախված կլինի մարդկանց վարքը: Ուստի, կրոնական առաջնորդների դերը կարևոր է, մենք այն չենք չափազանցնում, նաև չենք թերագնահատում»,- ասել է պատրիարք Կիրիլը:
Նա նաև խոսել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին` շեշտելով, որ եկեղեցու դերը չի կարելի անտեսել:
«Այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակում, հակամարտող կողմերի ոգեշնչելու համար կրոնական խորհրդանիշների, կրոնական դարձվածքաբանության, կրոնական շարժառիթների չկիրառում: Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, զգալիորեն իջեցրինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուստի, առանց չափազանցնելու կրոնական առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն», – ասել է Համայն Ռուսիո պատրիարքը:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ամփոփել է ԼՂ հակամարտության մասին իր խոսքը` պատրաստակամություն հայտնելով իր խաղաղապահ ներդրումն ունենալ «այս բարդ խնդրի լուծման գործում», որը հնարավոր եղավ կասեցնել միայն ռուս խաղաղապահների տեղակայմամբ:
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...
11:18 14.05.2025
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...
11:10 14.05.2025
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:05 14.05.2025
«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ ԻնձագիԻտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...
10:58 14.05.2025
Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումներըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...