Նիգերիայում վառելանյութով բեռնված ավտոմեքենա է պայթել. կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

Նիգերիայում վառելանյութով բեռնված ավտոմեքենա է պայթել. կան զոհեր

13:03 29.06.2018

Նիգերիայի Լագոս քաղաքում վառելանյութով բեռնված ավտոմեքենա է պայթել: Պայթյունի պահին կրակը տարածվել է նաև մոտակայքում գտնվող մյուս մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, իսկ 4 մարդ ծանր այրվածքներով հոսպիտալացվել է:

Այս մասին հայտնում է Daily Post-ը՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օդետոլա կամրջի վրա: Զոհվածների ինքնությունը բացահայտել չի հաջողվել նրանց ստացած այրվածքների պատճառով:

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով 54 մեքենա է վնասվել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հովիվների և ֆերմերների բախումների հետևանքով Նիգերիայում 200 մարդ է զոհվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.08.2025

SHANTNEWS

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

14:57 21.08.2025

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 […] ...

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

14:53 21.08.2025

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին այսօր Կառավարությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան:  Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:49 21.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21- 22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան […] ...

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

14:45 21.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա Սերիան հաղթելու գլխավոր ֆավորիտն է` ըստ Opta-ի։ Վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգչի կանխատեսմամբ` «ՆԻնտերը» 35,9 տոկոս հավանականությամբ կդառնա չեմպիոն։ «Նապոլին» 13,7 տոկոս հավանականությամբ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Ատալանտայի» շանսերը գնահատվում է 12,8, «Ռոմայինը»` 9,9, «Յուվենտուսինը»` 8,2, «Միլանինը»` 6,7 տոկոս։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ ...

Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

14:37 21.08.2025

Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովը

Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը կամ Սաուդյան Արաբիան կարող են լինել Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք դեռ չգիտենք։ Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա», – պատասխանել է նա լրագրողի հարցին՝ հնարավոր հանդիպման վայրի մասին։ Երմակը […] ...

BACK_TO_TOP