14:24 29.06.2018
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայ պատգամավորները իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են երկու թեմաների` Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրադրությունը տեղի ունեցած փոփոխություններից հետո և արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից լարվածության ստեղծումը: Այս մասին իր տեսակապի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Հիմնականում խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և դրան հաջորդող քաղաքական գործընթացներից` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորություններ և այլն:
Նաև խոսել ենք մեր պարտավորությունների մասին և վստահեցրել ենք, որ բոլոր այդ պարտավարությունները պետք է պահպանվեն»,- ասել է Մարուքյանը, և խոսելով շփման գծում լարվածությունից՝ նշել, որ վեհաժողովում բարձրաձայնել են այն հարցը, որ ադրբեջանական կողմի մոտ ամենաթողության մթնոլորտ է ձևավորվել.
«Այդ մասին մենք այստեղ բարձրաձայնել ենք և մանրամասն տեղեկացրել: Ես իմ ելույթում անդրադարձ եմ կատարել Ապրիլյան պատերազմին և մատնանշել եմ այն փաստը, որ այդ ամենը անտեսվել է աշխարհի կողմից և Ադրբեջանի գործողությունները որևէ պատժի չեն արժանացել միջազգային հնարության կողմից:
Միջազգային իրավունքի համատեքստում ԵԽ-ից դուրս Ադրբեջանը որևէ սանկցիայի չի ենթարկվել: Այդ հանցագործության համար Ադրբեջանի անպատժելիությունը նրանց թույլ է տալիս սահմանային լարումներ իրականացնել, ուժեր կուտակել և այս ամենը հղի է նոր ու լուրջ խնդիրներով»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2004067622998288/
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...