14:57 29.06.2018
Փողոցային երթևեկության խնդիրներին ու տուգանքների մեխանիզմներին է այսօր անդրադարձել վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը: Փաստաբանը նախ տեղեկացրել է, որ հաշվառման քննական բաժանմունքներում այլևս մեծ հերթեր չեն լինում և կարիք չկա վաղ առավոտնից գնալ և արհեստական հերթեր գոյացնել: Փաստաբանը խոսել է նաև տեսանկարահանման արդյունքում սահմանված տուգանքների և կարմիր գծերի մասին:
Նախ՝ լավ լուր վարորդական իրավունքի քննություններ հանձնողների համար: Վարորդների պաշտպան-փաստաբանի խոսքերով՝ քննությունները հեշտացրել են, խոսքը մասնավորապես գործնական քննության մասին է, որը նախկինում միշտ դժգոհությունների տեղիք է տվել:
Մյուս նորությունն այն է, որ տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված տուգանքներն են քչացել: Պարզվում է, որ միշտ է տեսախցիկով արձանագրվածը հիմք հանդիսանում տուգանք սահմանելու համար: Տուգանքների որոշումների նախագծերը կազմել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները և շատ դեպքերում այդ որոշումները եղել են ոչ օբյեկտիվ ու մնացել են անարձագանք:
«Մեծ քանակությամբ ակտերը, որ գալիս են ՃՈ, համոզված ենք, որ այնտեղ չեն էլ կարող հետևել ու հսկել որակին, այսինքն՝ վստահության հիման վրա շարունակում են տուգանել: Փաստացի երթևեկության կարգուկանոնը թելադրում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը»,- նշել է փաստաբանը:
Ավելի լուրջ է կարմիր գծերի հետ կապված վիճակը: Փաստաբանը պնդում է, որ կարմիր գծերը միայն պետք է լինեն քաղաքապետարանի կողմից հատկացված ու հատուկ սարքերով կահավորված տարածքներում: Քանի դեռ այդ ամենը չկա, կարմիր գծերն ու համապատասխան տուգանքները Արտակ Խաչատրյանը համարում է ապօրինություն:
«Հաջորդ ամսի 1-ից, եթե քաղաքապետարանը շարունակի աշխատել նույն կերպ, կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար, նաև բողոքարկել»,- ասել է փաստաբանը:
Ահա ապօրինության օրինակներից մեկը: Կայանված մեքենան մութ ժամի դուրս է գալիս կարմիր գծերի հատվածից առանց լույսերը միացնելու: Այս դեպքում պետք է գործի նախազգուշացման համակարգը, ինչը չի գործում, սակայն երեք հազար դրամ տուգանքը սահմանվում է:
Ինչ վերաբերում է ճանապարհային տեսուչներին, ապա հիմա նրանց աշխատանքից շատերը գոհ են կամ գոնե շատ դժգոհ չեն, չնայած, որ ոմանց մոտ դա վերահսկողության բացակայության տպավորություն է ստեղծում:
«Պարտաճանաչ, օրինապահ քաղաքացիները ինքնակառավարվող սիստեմի են անցել: Ավելի շատ կարիք կա թիրախավորելու պոտենցիալ իրավախախտներին, որոնք միշտ, բոլոր հասարակություններում էլ լինում են»,- նշել է Արտակ Խաչատրյանը:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...