Հյուսիսային Կորեան շքերթին ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Հյուսիսային Կորեան շքերթին ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

12:39 15.01.2021

Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրել Pukguksong-5 սուզանավերի համար, ներկայացրել է նաև մարտավարական հրթիռներ և հրետանային սարքեր:

Հունվարի 14-ի երեկոյան Փհենյանում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որին մասնակցել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Զորահանդեսը տեղի է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության VIII համագումարի ավարտի կապակցությամ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Միջոցառմանը ներկայացված սուզանավերի բալիստիկ հրթիռները գործակալությունն անվանում է «աշխարհի ամենահզոր զենք»:

Հիմնվելով լուսանկարների վրա՝ Reuters-ը հայտնում է, որ խոսքը կարող է լինել Pukguksong-5 հրթիռների մասին՝ Pukguksong-4- ի արդիականացված տարբերակի, որը ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերին:

Ռազմական շքերը տևել է մի քանի ժամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

11:16 27.04.2024

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

ՆԱՏՕ-ի հարավային թեւին անհրաժեշտ է Թուրքիայի լիդերությունը, դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից, ասում է Նիդերլանդների վարչապետ, դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը։ «Ամբողջ տարածաշրջանի կայունության և ընդհանուր անդրատլանտյան հարաբերությունների տեսանկյունից ՆԱՏՕ-ի հարավային թեւին պետք է Թուրքիան, նրան պետք է թուրքական լիդերությունը»,- մեջբերում է Ռուտեն։ Թուրքիան որոշիչ […] ...

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

11:02 27.04.2024

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

Շրի Լանկան հարավում գտնվող Համբանտոտա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Mattala Rajapaksa միջազգային օդանավակայանի (MRIA) կառավարումը կփոխանցի ռուսական «Շրջանների օդանավակայաններ» և հնդկական Shaurya Aeronautics  Ltd-ի կառավարմանը։ Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օդանավակայանը 30 տարի ժամկետով ռուսական և հնդկական ընկերությունների արտաքին կառավարմանը հանձնելու մասին որոշումը կայացվել է Շրի Լանկայի կաբինետի ուրբաթ […] ...

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

10:04 27.04.2024

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը Կիպրոսով ծովային միջանցքով վերսկսվել է, որն ընդհատվել էր հումանիտար աշխատողների մահվան պատճառով։ Այս մասին լրագրողներին հաստատել է տեղի կառավարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան «Ջենիֆեր» նավը՝ սննդամթերքով, լքել է Լառնակա նավահանգստը՝ Գազայի ուղղությամբ։ Թե քանի տոննա բեռ կա նավի վրա, նշված չէ։ Հայտնի է, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արաբական […] ...

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

09:41 27.04.2024

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ավտովթարի հետևանքով իր առաջին կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին։ «Պետք չէ խելագար լինել ինքնասպանություն գործելու համար։ Ինչ-որ պահի ես մտածեցել եմ այդ մասին։ Ինձ կանգնեցրել է երեխաների մասին միտքը», – ասել է նա ուրբաթ օրը հրապարակված ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում: Բայդենի առաջին […] ...

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

09:00 27.04.2024

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ​​ամսագրում: Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։ Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին […] ...

BACK_TO_TOP