Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է

19:55 16.01.2021

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է: Այս մասին shantnews-ին ասել է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Զբաղվածության կենտրոնն ամփոփել է  հաշվառվողների դիմելիության ցուցանիշները, համաձայն որոնց  զբաղվածության կենտրոնի միջոցով  աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 300-ով:

«Հունվարի 1-ի դրությամբ ունենք 14 հազար 887 աշխատանք փնտրող,որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 10 հազար 527 -ը , մնացածները զբաղված են, ունեն աշխատանք , հաշվառման մեջ են մնացել։ Բայց հստակ գործազուրկների թիվը 10 հազար 527 է: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտավոր 300-ով, իսկ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 1000-ով է ավելացել»,- ասել է Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Աշխատանք են  փնտրում հիմնականում միջին և երիտասարդ տարիքի մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն ունեն, բայց աշխատանքային փորձ չունեն: Վերջին տարիներին զբաղվածության կենտրոնը պետական ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով երիտասարդները  աշխատանքային փորձ են ձեռք բերում գործատուների մոտ ու անցնում աշխատանքի: Այս ծրագրերը շահավետ պայմաններ են ստեղծում նաև գործատուների համար: Նույն շահավետ պայհմաններն են գործում նաև հաշմանդամների համար՝ աշխատատեղերի հարմարեցման ծրագրի դեպքում: Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի են անցնում տարբեր ընկերություններում, նրանց աշխատատեղի հարմարեցման և աշխատավարձի գումարները գործատուին փոխհատուցում է զբաղվածության կենտրոնը: Այս տարի, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը ավելացել են:

«2021 թվականին նախատեսեցինք  ավելի  ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ամեն ինչ արվում է, որ այս ծրագրերը կենսունակ լինեն, այս ծրագրերն երբեք չեն կանգնում ֆինանսավորման խնդրի առաջ: Շատ գործատուներ պատրաստ են վերցնել հաշմանդամություն ունեցող անձանց:  Ծրագրում բաղադրիչն այն է, որ անպայման պետք է լինի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ: Մեր կենտրոնում հիմնականում երրորդ խմբի հաշմանդամներն են հաշվառված, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ էլ կան հաշվառված, բայց նրանք ավելի քիչ են: Եթե կլինեն դիմողներ առաջնահերթ կփորձենք աջակցել նրանց »,- ասել է Ամալյա Ադամյանը:

Վերջին երեք տարիներին աճել է զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը: Անցած՝ 2020թվականին, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացրել է ծրագրեր 205 մլն դրամ արժողության, այս տարի բյուջեն կկազմի 210 մլն դրամ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:46 17.07.2025

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

18:24 17.07.2025

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...

BACK_TO_TOP