Արմեն Դանիելյանը դիմում է նախագահին՝ անվավեր ճանաչել իր նկատմամբ կայացված ոչ իրավաչափ ակտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Արմեն Դանիելյանը դիմում է նախագահին՝ անվավեր ճանաչել իր նկատմամբ կայացված ոչ իրավաչափ ակտը

17:07 29.06.2018

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես դիմելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս անվավեր ճանաչի ՀՀ նախագահի նախկին հրամանագիրը:

«Իրավական պետության կարևորագույն սկզբունքներից է օրինականության սկզբունքը: Ըստ այդմ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ Սահմանադրության 50 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչն իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ արձանագրել է, որ՝ «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ»:

Հետևաբար՝ անվավեր է…»:

https://www.facebook.com/armen.danielyan.397/posts/1815511958530160

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

20:30 12.08.2025

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

20:26 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի […] ...

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

20:18 12.08.2025

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

20:10 12.08.2025

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

BACK_TO_TOP