12:41 20.01.2021
Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը: Հաշվել են, թե որքան են հարուստները ծախսել բարեգործության վրա իրենց ամբողջ կյանքի ընթացքում: 25 ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը հայտնվել է հանդեսում հունվարի 19-ին:
Forbes-ի գնահատմամբ՝ ամենաառատաձեռնը Ուորեն Բաֆֆետն է, որը բարեգործության վրա ծախսել է 42,8 մլրդ դոլար: Իսկ նրա ընդհանուր կարողությունը գնահատվել է 88,8 մլրդ դոլար: Հիմնականում նա գումար է հատկացրել առողջապահական ծրագրերին և աղքատության դեմ պայքարի համար: 2010 թվականին Բաֆֆետը նախաձեռնել է The Giving Pledge ծրագիրը, որի ընթացքում կոչ է արել ամերիկացի միլիարդատերերին գոնե իրենց ունեցվածքի կեսը հատկացնել բարեգործական նպատակներին: Բաֆֆետը խոստացել է իր կարողության 99 տոկոսը հատկացնել բարեգործական ծրագրերին:
Երկրորդ տեղում Բիլլ և Մելինդա Գեյթսերն են: Նրանց կարողությունը գնահատվել է 120,7 մլրդ դոլար, իսկ բարեգործական ծրագրերին հատկացված գումարը կազմել է 29,8 մլրդ դոլար: 2020 թվականին նրանք խոստացել են COVID-19 ի դեմ պայքարում ծախսել 1,75 մլրդ դոլար:
Ջորջ Սորոսը երրորդ տեղն է գրավել ողջ կյանքում հանգանակած գումարի չափով՝ 16.6 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նրա կարողությունը ներկայում կազմում է 8.6 մլրդ դոլար: Նրա «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը գործում է 120 երկրներում, ուշադրության կենտրոնում է պահում ընտրողների իրավունքներն ու ժողովրդավարության հարցերը: 2020 թվականին այդ նպատակներով նա հատկացրել է 1.2 մլրդ դոլար: COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում Սորոսը վիրաբերել է 37 մլն դոլար:
Չորրորդ տեղը գրավել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որի կարողությունը գնահատվել է 54,9 մլրդ: Ընդհանուր հանգանակությունների գումարը կազմել է 11,1 մլրդ դոլար: Առատաձեռն միլիարդատերերի ցուցակում է հայտնվել նաև Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքքենզի Սքոտը: Նա բարեգործական նպատակների է ուղղել ավելի քան 5,83 մլրդ դոլար: Ցուցակում են նաև Facebook հիմնադիր Մարկ Ցուկկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը (2,7 մլրդ դոլար):
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...