18:07 20.01.2021
Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին:
Մինչ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին և ծրագրերին անդրադառնալը՝ Մանե Թանդիլյանը հանդես է եկել ելույթով.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ նախագահություն, հարգարժա՛ն պատգամավորներ
Նախ թույլ տվեք ասել, որ ես առաջին անգամ եմ խոսում այս բարձր ամբիոնից, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և հանդես գալ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների առջև։
Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր միասնական շահագրգիռ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս կարճ ժամկետներում կլուծենք մեզ պարտադրված պատերազմի հետևանքով մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ դարձնելով մեր երկիրը ավելի հզոր, ուժեղ՝ թշնամու համար այլևս անխոցելի:
Գիտեք, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր՝ թվով 11, ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ կատարման, որոնք միտված են եղել հումանիտար ճգնաժամի թիրախ դարձած մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը: Այս ծրագրերը շարունակվում են ցայսօր, ինչպես նաև նախատեսվում է շարունակել նաև այս տարի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական խոցելի խմբերն ունեն այդ աջակցության անհրաժեշտությունը:
Ուզում եմ վստահեցնել` պատերազմի պատճառած սոցիալական հետևանքները շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում՝ նաև արտացոլված լինելով այս տարվա բյուջեում այնքանով, որքանով հնարավոր էր դա գնահատել այն կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում ներկայացվել է 2021 թվականի բյուջեն:
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվել անցած տարվա ծրագրերի հիմնական մասից, որոշակի փոփոխության ենք ենթարկել, նաև պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագրերը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»,- ասել է նախարարը:
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...
09:47 12.08.2025
ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...
09:43 12.08.2025
Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունըՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:30 12.08.2025
Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի մայրաքաղաքում ոստիկանությունը դաշնային վերահսկողության տակ դնելու և հանցավորության դեմ պայքարի համար Ազգային գվարդիա ուղարկելու որոշումը աննախադեպ է, և տեղական իշխանությունները մտադիր են հասնել դրա չեղարկմանը, հայտարարել է քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ «Այսօրվա գործողությունը մտահոգիչ է և աննախադեպ։ Մենք ամեն օր աշխատելու ենք այս արտակարգ իրավիճակը վերացնելու համար», – ասել է նա […] ...