Կոչ եմ անում ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+28.09 oC

Կոչ եմ անում ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում

15:09 26.01.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

Ելույթի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ տիկին նախագահ

Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որով այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։

Ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ կարևոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցը չի զիջում իր կարևորությամբ որևէ այլ հարցի, մինչդեռ այն անտեսվել է Բյուրոյի կողմից։ Եվ դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում, խոսելով վստահության մթնոլորտի ձևավորման և խաղաղության մասին, սակայն ինչպե՞ս է հնարավոր խոսել վստահության մթնոլորտի ձևավորման մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին՝ դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերուն։

Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության և խաղաղության մասին։ Ես կարծում եմ՝ այս իրավիճակից մենք ունենք երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և ապա միայն խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն ահաբեկիչներն են պատանդ պահում և հետո նախապայմաններ առաջ քաշում՝ վերջիններիս ազատման համար։ Այսպիսով, իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունն անկյունաքարային են։

Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ձեզ՝ միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով, այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում և օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ՝ հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար։

Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ՝ ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

BACK_TO_TOP