Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին խոշտանգման, պաշտոնեական լիազորությունների անցմամբ նրանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին խոշտանգման, պաշտոնեական լիազորությունների անցմամբ նրանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան

15:56 26.01.2021

Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դրանցից մեկով նախաքննության ընթացքում Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վ. Օ.-ին և վերջինիս ծանոթ, ծանրամարտիկ Ա. Ղ.-ին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

Մասնավորապես, «Դրիմլենդ» դիզայնի խանութում վաճառողուհու և հաճախորդ հանդիսացող մի քաղաքացու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո վաճառողուհու ամուսինը հանդիսացող օպերլիազորներից մեկը, երկու համածառայակիցների հետ վերջինիս, ինչպես նաև նրա հետ նույն տարած եկած Ա. Ղ.-ին ուժի գործադրմամբ մտցրել են ավտոմեքենա ու փաստացի բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Սակայն «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն նրանք կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ, իսկ այն պայմաններում, երբ Ա. Ղ.-ն որևէ առնչություն չի ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշել են՝ որ նա կասկածվում է վիճաբանություն կատարելու մեջ:

Այնուհետև, իր կնոջ հետ վիճաբանելու և վերջինիս ենթադրաբար հարվածելու համար պատժելու նպատակով Տ. Ա.-ն նույն բաժանմունքի վերոնշյալ երկու օպերլիազորների և գործով չպարզված այլ ծառայողների հետ բաժնի տարբեր աշխատասենյակներում խմբով, հայհոյանքներ հնչեցնելով, խոշտանգելու միասնական դիտավորությամբ բռունցքներով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարմինների տարբեր հատվածներին:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 3 տեսուչի մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նրանք, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածքում դիտավորությամբ ծեծի են ենթարկել եղբոր հետ իր ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար նշված վայր ժամանած, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ հնչեցրած քաղաքացուն և նրա եղբորը:

Մեղադրական եզրակացությունները ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հաստատվելուց հետո նշված քրեական գործերն ուղարկել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ընդհանուր առմամբ 2020թ. ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 142 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերից 6-ը՝ 12 անձի վերաբերյալ, (ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով՝ 2 քրեական գործ 4 անձի վերաբերյալ, ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 քրեական գործ 8 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Համեմատության համար նշենք, որ ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների փաստերով 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:

Քանակական աճը պայմանավորված է նշված բնույթի հանցագործությունների դեպքերի՝ (այդ թվում նաև նախկինում կատարված) բացահայտման ցուցանիշների բարելավմամբ, ՀՀ դատախազության կողմից վարվող՝ նման դեպքերը պարտադիր քրեադատավարական կարգով իրավական գնահատականի արժանացնելու խիստ և հետևողական քաղաքականության արդյունավետությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP