Հայ լինելը ֆիզիկական անվտանգության սպառնալիք է Ադրբեջանում. Վլադիմիր Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+28.09 oC

Հայ լինելը ֆիզիկական անվտանգության սպառնալիք է Ադրբեջանում. Վլադիմիր Վարդանյան

22:09 26.01.2021

Առաջին անգամ հիբրիդային ձևաչափով անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակվում է: Այսօր ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին և շեշտել, որ այդ երկիրը գերիներին չի հանձնում նրանց ազգային պատկանելության պատճառով:

«20 տարի առաջ երբ մենք միացանք այս կազմակերպությանը, մենք հավատում էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Ես ավելի քան վստահ եմ, որ ապագայում ևս մենք վստահելու ենք եվրոպական արժեքներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Այս միջազգային դատարանի՝ արդարադատություն իրականացնելու գործիքը միայն դատավճիռ կայացնելը չէ, այլև հենց այս դատարանի կողմից ընդունված իրավունքները հարգելը:

Հայտարարված հրադադարց հետո ՄԻԵԴ-ը մի շարք միջանկյալ միջոցներ է կիրառել՝ պարտադրելու ադրբեջանցի պաշտոնյաներին տեղեկատվություն տրամադրել ազգությամբ հայ գերիների վերաբերյալ: Մինչ այժմ ՄԻԵԴ-ը չի ստացել ոչ մի տեղեկություն,մինչ այժմ Ադրբեջանը չի տալիս անգամ նվազագույն տեղեկություն գերիների վիճակի մասին: Այդ մարդիկ պահվում են Ադրբեջանում ոչ այն պատճառով, որ կատարել են հանցագործություն, այլ պարզապես, քանի որ նրանք հայ են»,- ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ  դժվար է պատկերացնել 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, որը խտրականություն կդրսևորի մեկ այլ ազգի, տվյալ դեպքում հայերի նկատմամբ:

«Հայ լինելը ֆիզիկական անվտանգության սպառնալիք է Ադրբեջանում: Հարգելի գործընկերեր, ես հավատում եմ, որ եվրոպական արժեքները վճռորոշ դեր կունենան մեր երկրներում ժողովրդավարություն կառուցելու գործում: Ես վստահ եմ, որ ՄԻԵԴ որոշումներն իրագործելը չափազանց կարևոր է, ես համոզված եմ, որ մենք կկարողանաք համատեղել մեր ջանքերը և նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, քանի որ անհնար է հանդուրժել Եվրոպայի խորհրդում ազգային խտրականություն: Կարծում եմ՝ եվրոպական բոլոր երկրները պետք է հարգեն եվրոպական արժեքները»,- նշել է հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

BACK_TO_TOP