16:35 27.01.2021
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնավորապես նշեց.
«Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշեց, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:
«Իրանը և Հայաստանը` որպես երկու հին քաղաքակրթություններ, մշտապես լավ հարաբերություններ են ունեցել՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության վրա: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք բազմաթիվ վերելքներ և անկումներ ենք ունեցել, սակայն դրանցից միշտ պատվով ենք դուրս եկել: Մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան օրերը, ամիսները, տարիները և նույնիսկ դարերը, և այդ պատմության ընթացքում մենք կանգուն ենք մնացել ու կանք և միշտ եղել ենք բարեկամներ: Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ, և վստահ ենք, որ այդպիսին էլ կշարունակեն մնալ»:
Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին առկա քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների առավել ակտիվացման կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։
Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:
Իրանի ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջը հրավիրեց այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...