Մինասի թանգարանում ջեռուցման բացակայության պատճառով ցուցադրությունից հանվել են կտավները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Մինասի թանգարանում ջեռուցման բացակայության պատճառով ցուցադրությունից հանվել են կտավները

21:00 27.01.2021

Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում ապահովելու ծրագիրը:

Մինասի թանգարանը  2005-ին է կառուցվել նրա ծննդավայր Ջաջռւռում ՝գյուղի ամենաբարձր դիրքում։ Նույն բարձրությունն ու շենքի  մեծությունը հետո արդեն դարձել են խնդիր շենքի պահպանության համար: Ջաջուռը գազաֆիկացված չէ, էլեկտրականությամբ ցուցասրահների ջեռուցումը ֆինանսապես ու կտավների պահպանության առումով արդյունավետ չի եղել: Հիմա ցուցասրահներն ընդհանրապես չեն ջեռուցվում:

 

Յուղաներկով արված բնօրինակ կտավները ցուցադրությունից հանվել են, դրանք, ջեռուցման բացակայության հետևանքով կարող են փչանալ: Արդեն որերորդ տարին Մինասի թանգարանում ձմռան ցուցադրությունը տարբերվում է ՝ ցուցասրահներում մնում են գրաֆիկական աշխատանքները, որմնանկարները, բեմական դեկորացիաները:

 

«Մեզ մոտ ցուրտ է, չունենք գազ, ջեռուցում չունենք։ Դա թույլ է տալիս , որ ցուցադրենք գրաֆիկական աշխատանքները և որմնանկարները։ Որմնանկարները իտալացի մասնագետներն են վերականգնել և նրանք են ասել, որ ջերմաստիճանի տատանումները չեն ազդում որմնանկարների վրա։ Իսկ գեղանկարները արված են յուղաներկով։ Դրանից ելնելով հավաքել ենք, որ չփչանան»,- shantnews․am-ին ասել է Մինասի թանգարանի էքսկուրսավար Հրեղեն Սարգսյանը։

Նաև թանգարանի նոր ցուցանմուշը ցրտից պաշտպանելու կարիք չկա: Որպես նոր ցուցանմուշ ցուցադրվում է Ջաջուռում գյուղացիներից մեկի տնից այստեղ տեղափոխված խնոցին, որը 19-րդ դարի թվագրությունի ունի:

Խնոցի իր նկարներում Մինասը հաճախ է պատկերել: «Ցերեկ» որմնանկարի այն հատվածում, որը չի պահպանվել նույնպես խնոցի է եղել պատկերված: Որմնանկարը վերջինն էր, որ իտալացի մասնագետները տեղափոխեցին կիսաքանդ գործարանային շենքից: Չպահպանված հատվածը թվային տեխնոլոգիաների օգնությամբ է վերականգնվելու:

«Հիմա մեր թանգարանի տնօրենը զբաղված է նրանով, որ արևային էներգիայով ունենանք ջեռուցում։ Հույս ունենք, որ հետո արդեն տաք կլինի թանգարանում։ Արևային էներգիայով ջեռուցումը միակ այլընտրանքն է, այլ տարբերակ, համենայդեպս, չունենք»,- ասել է Հրեղեն Սարգսյանը։

Մինչև հաջորդ ջեռուցման սեզոնն է նախատեսվում արևային էներգիայով ջեռուցում ստանալ: Ծրագիրը պետք է հաստատի ու ֆինանսավորի  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Իսկ առայժմ թանգարանն իր այցելուներին կրկնօրինակներն ու Մինասի գրաֆիկական աշխատանքներն է հրավիրում նայելու: Այցելուները Ջաջուռի թանգարանում շատ չեն։ Անցած տարի ներքին տուրիզմի զբոսաշրջային շարժը չի կարողացել գերազանցել 2019-ի ցուցանիշը: 2019-ին Մինասի թանգարանը 4000 այցելու է ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:46 17.07.2025

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

18:24 17.07.2025

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...

BACK_TO_TOP