15:40 28.01.2021
Հայոց բանակի 29-րդ տարեդարձը Գեղարքունիքի մարզում նշվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների շիրիմներ կատարված այցելությամբ, խնկարկումով ու ծաղկեդրմամբ:
Հունվարի 28-ի առավոտյան մարզի տարբեր համայնքներում հերոս տղաների շիրիմներին են այցելել Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչների եւ զոհված զինծառայողների ծնողների ու հարզատների հետ համատեղ:
Նրանք ծաղկեդրումով ու խնկարկումով հարգել ու ոգեկոչել են հայրենիքի պաշպանության համար զոհված հայորդիների հիշատակը, խոնարհվել անմահացած զինվորների շիրիմներին, հնչեցրել սփոփանքի խոսքեր:
Մարզի մի շարք եկեղեցիներում հերոսների հիշատակի համար մատուցվել է հոգեհանգստի կարգ, կատարվել մոմավառություն:
«Գեղարքունիքի մարզի բնակավայրերից միայն 12-ում չունենք պատերազմի զոհեր: Մնացած բնակավայրերի գերեզմանոցներում և պանթեոններում են ամփոփված այն սրբացած ու անմահացած հերոսները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Այդ վայրերն էլ մենք համարում ենք մեր Եռաբլուրը, ուր պիտի այցելենք հաճախակի՝ մեր հոգու պարտքը կատարելու եւ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների Սուրբ հիշատակին:
Նրանց գործն ու անուններն հավերժ ապրեցնելու համար մենք պետք է մեր մեջ կամք եւ ուժ գտնենք՝ ապրելու, արարելու, հզորանալու եւ նոր հաղթանակներ կերտելու համար»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 27-ին մարզպետ Գնել Սանոսյանն Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին հարգանքի տուրք էր մարտուցել նաև Եռաբլուր պանթեոնում:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...