15:54 28.01.2021
Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը:
«Հայոց բանակի հիմնադրման օրը, մենք հավաքվել ենք բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ոչ երիտասարդություն, ոչ հեռանկարներ, ոչ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ անմահացած տղաներից շատերը տաղանդավոր էին ոչ միայն բժշկության մեջ, նաև այլ ոլորտներում:
«Տղե՛րք, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք: Համալսարանը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի այդ պարտքի հնարավոր մասն ապահովի ապագա սերունդների համար»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորելով բանակի ստեղծման օրվա առիթով՝ նշեց, որ արդեն 1 տարի է բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով: «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»,- ասաց նախարարը՝ բանակին մաղթելով մարտական ոգի:
Ինչպես նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը՝ հուշատախտակի վրա գրված տողերն առավել քան պարտավորեցնող են և առաջարկեց դրանք առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարբեր միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստ՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների:
Այս միջոցառմանը դժվար էր մասնակցել առանց հուզմունքի և արցունքների: Մերօրյա հերոսներին նվիրված փոքրիկ տեսանյութից հետո ելույթներով հանդես եկան ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսները: Սիրտ առ սիրտ, անուն առ անուն համալսարանականները խոստացան հիշել սովորողներին ու վառ պահել նրանց հիշատակը:
«Արիության համար» մեդալի արժանացած ՌԲՖ 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ ռազմաբժշկական ծառայությունն այս պատերազմում անդառնալի կորուստներ ունեցավ: «Դա չի խոսում այն մասին, որ մենք թերացանք կամ պատրաստ չէինք մեր առջև դրված խնդիրներին: Հիվանդանոցներ, ծննդատուն և շտապօգնության մեքենաներ թիրախավորող ու շտապօգնության մեքենաներով դիվերսիոն գործողություններ իրականացնող թշնամու գործողությունները դեմ էին բոլոր մարդասիրական կանոններին»,- ընդգծեց պատերազմի մասնակիցը՝ ավելացնելով, որ թիկունքում լսել ընկերոջ զոհվելու մասին լուրը, հավասարազոր է զոհվելուն: «Ինձ համար պատերազմի ընթացքում ամենածանր օրը ընկերոջս թաղման օրն էր: Մենք պարտք մնացինք նրանց»,- նշեց Նիկոլայ Գրիգորյանը՝ շեշտելով, որ սեփական երկրի համար զոհվելը կարևոր է, սակայն առավել կարևոր է ապրել՝ հերոս տղաների անունները մեր մտքում դաջելով ու հաշվետու լինելով մեր խղճի առաջ:
Նշենք, որ պատերազմի հետևանքով զոհվեցին նաև շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ. նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի:
Ամփոփելով միջոցառումը՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ոչ միայն այսօր, այլև բազմաթիվ այլ միջոցառումների, շարունակական ծրագրերի միջոցով 100-ամյա բժշկական կադրերի դարբնոցի պատերի ներսում վառ է պահվելու մարտի դաշտում ընկած հերոսների հիշատակը:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...