16:52 29.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա մեկ այլ տղամարդու հետ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2018թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, գտնվել է Երևան քաղաքի տարածքում գործող երթուղային միկրոավտոբուսում, որտեղ, պայմանավորվածության համաձայն, վերոհիշյալ երկու անձինք շեղելով ուղևորուհու ուշադրությունը և ծածկելով միկրոավտոբուսի մեջ գտնվող մյուս անձանց տեսադաշտը, օժանդակել են 51-ամյա տղամարդուն կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի դրանից՝ 2020թ. հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 51-ամյա և 44-ամյա տղամարդիկ երթուղային ավտոբուսում փորձել են քաղաքացու պայուսակից հափշտակություն կատարել, սակայն ուղևորներից մեկը նկատելով բղավել է, որի հետևանքով 51-ամյա տղամարդըլ, իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել հանցագործությունը: Այդ ընթացքում ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղևոր խնդրել է նրանց մի կողմ գնալ, 51-ամյա տղամարդը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով ավտոբուսում գտնվող քաղաքացիների ներկայությունը հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին: Վարորդը տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, հարկադրաբար կանգնեցրել է ավտոբուսը և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերոնշյալ 3 անձինք, 2019-2020թթ. ընթացքում, առանձին-առանձին, երթուղային ավտոբուսում քաղաքացիներից հափշտակել են դրամապանակներ, վերջիններիս պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 1.1 մասով (2 դրվագ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1.1 մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 1.1 մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
10:25 21.08.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրաՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...
10:19 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...