Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը հերթական անգամ հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը հերթական անգամ հետաձգվել է

18:40 03.02.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Ամբաստանյալը  և նրա պաշտպանը դատավարությանը մասնակցում են ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։

 

Նման ձևաչափով դատավարության անցկացումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այս տարբերակով ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն։ Փաստաբանները դիմել են բարձրագույն դատական խորհրդին և մեկնաբանություններ պահանջել։ ԲԴԽ-ի պատասխանից է կախված, թե արդյոք տուժողի իրավահաջորդը կբողոքարկի որոշումը։

«ԲԴԽ-ից մեկնաբանություններ ենք պահանջել: Դեռ պաշտոնապես չենք ստացել մեկնաբանությունները: Այնուամենայնիվ, ես իմ կարծիքը չեմ փոխում: Ապօրինի որոշում է քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի ներկայությունը դատարանում չապահովելը և հեռավար կարգով մասնակցելը  բոյկոտելու է և իր բողոքն է արտահայտելու տարբեր միջոցներով»,– ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալը չէր ստացել մեղադրական եզրակացության թարգմանված ու ստորագրված տարբերակը: Այսօրվա նիստում պարզվեց, որ փաստաթուղթը ռազմաբազա դեռ չի ուղարկվել, ինչն էլ հերթական անգամ դատավարությունը հետաձգելու պատճառ է հանդիսացել։ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP