19:59 04.02.2021
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում կրկին նախագծային փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, Բենիամին գյուղի հատվածին է վերաբերում, իսկ քննարկումներն արդեն մի քանի տարի է շարունակվում են։ Գյուղի մուտքի մոտ, որտեղ նախատեսված է շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնագիտական շերտ է և կառուցապատումները թույլատրելի չեն: Բացի դրանից՝ «Հյուսիս-հարավի» կառուցումը Բենիամինում տների ու վարելահողերի օտարում է ենթադրում: Ինչպե՞ս արագընթաց մայրուղին կառուցել գյուղի համար քիչ կորուստներով, այս հարցն օրեր առաջ գյուղացիների հետ քննարկել ու նախնական նոր նախագիծ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցները:
Բենիամինը Շիրակի մարզի այն գյուղերից է, որտեղ հայտնաբերվել են գրեթե բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող պատմական հուշարձաններ: Այստեղ հնագիտական պեղումները բացահայտել են վաղ բրոնզեդարյան բնակատեղի, որտեղ Ք.ա. V-II հազարամյակի մեգալիթյան կառույցներ կան: Գյուղի տարածքում նաև Դրասխանակերտ քաղաքատեղին է եղել, որը գոյություն է ունեցել Ք.ա. V դարից: Պատմաճարտարապետական այս հարստությունն էլ պատճառ է դարձել «Հյուսիս-հարավ» մայրուղու Բենիամինի հատվածի շինարարության նախագիծը տարիներով քննարկելու ու մի քանի անգամ փոփոխելու։
«Մշակույթի նախարարությունը առարկություններ գրեց, որ այդտեղ հնագիտական տարածքներ են, պատմամշակութային հուշարձաններ են: Պեղելու համար երկար ժամանակ է պետք: Ասում էին 2-3 տարի: Բայց այդ ժամանակահատվածը պատվիրատուի համար շատ երկար էր: Ամենակարևորը՝ հարցն այսպես էր ներկայացվում, որ եթե պեղենք ու ինչ-որ բան նորից հայտնաբերենք, թույլ չենք տալու շինարարությունը շարունակել: Դրա համար մի քանի տարի շարունակ մի քանի տարբեր նախագիծ է արվել»,– Shantnews-ին ասել է Բենիամինի գյուղապետ Արտակ Անտոնյանը:
Վերջին նախագծով ճանապարհի, այսպես կոչված, ազդեցության գոտում մնում են գյուղի ջրովի վարելահողերը և սկզբնամասում գտնվող տները: Օրեր առաջ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի մասնագետները տեղում գյուղացիների հետ են քննարկել, թե ինչպես նորից փոխեն նախագիծը:
Բենիամինի բազմանդամ 2 ընտանիքի տարիներ առաջ նոր տուն կառուցելու համար գյուղի սկզբնամասում են հողհատկացում կատարել: Նախկին նախագծով ճանապարհը անցնելու էր տների տարածքով, իսկ դա նշանակում էր, որ տները պետք է գերակա շահ ճանաչվեին ու քանդվեին:
Բնակիչների հետ տների տարածքի օտարման հարցերը քննարկել էին, հայտնել, որ յուրաքանչյուր տան դիմաց փոխհատուցելու են շուկայական գին գումարած 15 տոկոս հաշվարկով: Բայց օրեր առաջ մասնագետները բենիամինցիներին հայտնել են, որ նախագիծը նորից փոխվում է՝ այս անգամ գյուղի համար ավելի քիչ կորուստներով:
«Որոշեցին, որ գլխավոր ճանապարհը պետք է մնա իր տեղում, իսկ շրջանցիկ հատվածը պետք է կառուցվի մեր գյուղ չհասած՝ մոտ 500 մետր հեռու գտնվող խաչմերուկի վրա: Ազդեցության գոտում կմնա մոտ 2 հեկտար վարելահող: Դրանից շատ չեն դժգոհում, որովհետև ամեն բնակչից քիչ-քիչ հողակտորներ են կորելու»,- նշել է Բենիամինի գյուղապետը։
Այսինքն՝ տներն այլևս ազդեցության գոտում չեն լինի, կրճատվում են նաև ճանապարհի տակ մնացող հողակտորները: Հողերի փոխհատուցման հստակ հաշվարկներ Բենիամինում դեռ չեն կատարվել, որովհետև գործը օտարմանն առաջիկայում չի հասնի: Նոր նախագիծ է պատվիրվելու, այն կառավարությունը հաստատելու է: Իսկ սա երկարատև պրոցես է: Մայրուղու Բենիամինի հատվածի շինարարության ժամկետներ, ըստ այդմ, չեն նշվում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...