Թվային համաժողով, ԵԱՏՄ նիստ. երկկողմ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Թվային համաժողով, ԵԱՏՄ նիստ. երկկողմ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստան

08:24 05.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան փետրվարի 5-ին մեկնարկել է երկկողմ հանդիպմամբ։ Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդում է «Almaty Digital Forum 2021» համաժողովը, որին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Թվային համաժողովի «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» լիագումար նստաշրջանին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության և ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Համաժողովից հետո, ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների, նախատեսված է պաշտոնական ճաշ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի անունից: Համատեղ լուսանկարվելու պաշտոնական արարողությունից հետո ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը։ Կներկայացվեն միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկներ։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տարեսկզբի իր ուղերձում նշել էր, որ Ղազախստանի նախագահության տարում առաջարկում են առանձնահատուկ ուշադրություն հատկացնել մի շարք հարցերի։ Հարկավոր է նոր ազդակ հաղորդել արդյունաբերական համագործակցությանը, անվերապահ առաջնահերթություն է անդամ երկրների միջև առևտրում պահպանվող արգելքների վերացումը, կարևոր է բազմակողմանիորեն և լիարժեք կերպով ներգրավել անդրսահմանային տրանսպորտային ուղիների և լոգիստիկ հանգույցների ներուժը, համապարփակ թվայնացումը պետք է դառնա ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժը և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP