13:37 05.02.2021
Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, որը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։ Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։
Ներկայումս Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի դերն առավել քան կարևոր է։ Միջազգային տարբեր կառույցների հետ սերտ շփման հնարավորությունը կնպաստի մեր երկրի մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ ներկայացմանն ու հետևաբար՝ առևտրային կապերի զարգացմանը։
Մելիք-Իսրայելյանի խոսքերով՝ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է նաև պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doing business» ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաև առավել ակտիվ մասնակցել, թե համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե հավատարմագրման գործընթացներին:
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...
14:47 30.07.2025
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:35 30.07.2025
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԿարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...