14:11 05.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
Մասնավորապես, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ լինել եվրոպական նմանօրինակ լավագույն լաբորատորիաների հետ։
ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է՝ ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա:
«Նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության հետազոտությունները կկարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա: Այս ծրագիրը ցույց տվեց, որ մենք ունենք մրցունակ լինելու ներուժ ու հավակնոտ գաղափարներ։ Սա այն հիմնաքարն է լինելու, որը թույլ կտա գնալ դեպի գերազանցության կենտրոնի հիմնում»,- նշում է ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ հավելելով, որ առաջիկայում միջազգային համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:
«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանն իր հերթին նշել է, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բուհի իրականացրած ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով ու գնումների պլանով սահմանված ժամկետներից: Նրա խոսքերով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի՝ պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար:
Մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրել են, որ բուհի տրամադրած անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի պատասխանատուների հավաստիացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքները չեն խոչընդոտի սարքավորումների մատակարարման գործընթացին և կավարտվեն մինչև դրա իրականացումը:
Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Մասնավորապես, մի շարք քայլեր են ձեռնարկվել ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ, ընթացքի մեջ են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական և մի քանի այլ ձեռնարկների մշակման աշխատանքները:
Անդրադարձ է եղել նաև կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի» և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ իրականացվում են ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման գիտակրթական ու հետազոտական նորագույն մեթոդների ներդրմամբ կատարվող գիտահետազոտական ծրագրերի մշակման և գիտական արդյունքների հրապարակման աշխատանքները:
10:39 27.06.2025
Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...