14:33 05.02.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող հարցերը։
Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համագործակցությունը զարգացնելու մեծ ցանկություն կա։ «Մենք աջակցում ենք Հայաստանի՝ թավշյա հեղափոխությունից հետո նախանշած բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, դատաիրավական բարեփոխումներին, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշել է դեսպանը, հավելելով, որ այստեղ են՝ վերահաստատելու համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գնահատմամբ, Հայաստանի արդարադատության նախարարությունը բարեփոխումների իրականացման առաջամարտիկն է և նշել, որ չնայած 2020 թվականին տեղի ունեցած ողբերգությանն ու անբարենպաստ իրադարձություններին՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը բարեփոխումները շարունակել է։ Դեսպանը նաև շնորհավորել է Հայաստանին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքներով արձանագրված առաջընթացի համար: «Մենք պատրաստ ենք ինտենսիվացնել մեր համագործակցությունը՝ երկու տարի առաջ սկսած բարեփոխումները հաստատուն քայլերով առաջ տանելու համար»,- ընդգծել է Լիտվայի դեսպանը։
Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, միանալով գործընկերների խոսքերին, հետաքրքրվել է հակակոռուպցիոն մարմինների և ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։
Հանդիպման ընթացքում կարևորվել են գերիների անհապաղ վերադարձման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին արագ, համաչափ արձագանքման հետ կապված հարցերը։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին դրական գնահատականների համար և մանրամասներ ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի և ոստիկանության բարեփոխումների գործընթացներից։
Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել Եվրոպական միության կողմից Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը հատկացվող 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցությունը, որից 9 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել բարեփոխումներին միտված համագործակցությունը։
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...
14:47 30.07.2025
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:35 30.07.2025
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԿարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...