16:11 05.02.2021
2020 թվականին 10 մարզերում իրականացվել է շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր` 26,12 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ 2020թ․ հնարավորինս համախմբեցինք առկա ողջ տեխնիկական ու մարդկային ռեսուրսը, որպեսզի չընդհատվեն սուբվենցիոն ծրագրերը, և համայնքներում կենսական խնդիրներ լուծող պետություն-համայնք համագործակցության այս ձևաչափը չտուժի։
Սուբվենցիոն ծրագրերով 2020թ․ շարունակվեց Հայաստանի բնակավայրերի մի շարք կարևոր ենթակառուցվածքների բարեկարգումը․ ընդհանուր 26,12 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր իրականացվեց Հայաստանի 10 մարզերում։ Անցկացվեցին կամ նորոգվեցին խմելու ջրի ջրամատակարարման, ոռոգման, ջրահեռացման համակարգեր, վերանորոգվեցին մանկապարտեզներ, մշակութային տներ, բարեկարգվեցին այգիներ, պուրակներ, ասֆալտապատվեցին ներհամայնքային ճանապարհներ և փողոցներ։ Վերջիններս ունեցան նաև էներգախնայող լուսավորության համակարգեր։
Սուբվեցիոն ծրագրերով լրացվեց նաև համայնքների մեքենասարքավորումների ու գույքի հարցը, և հողամշակ բնակչի համար շատ բնակավայրերում ապահովվեց գյուղտեխնիկայի հասանելիությունը։
Շատ կարևոր էր նաև էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը, որը ևս իրականացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։ Շենքերի ջերմաարդիականացման, արտաքին պատերի ջերմամեկուսացման շնորհիվ բնակիչները հնարավորություն ստացան կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը։
Նկարներում տեսանելի է 2020թ․ իրականացված սուբվենցիոն ծրագրերի ինֆոգրաֆիկան՝ ըստ ոլորտային ուղղվածության և մարզային բաշխվածության»,- գրել է Պապիկյանը։
10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղում10:39 27.06.2025
Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...