Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը

16:48 05.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»:

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ:

Ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության և հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսևորվելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների  կատարման վճռականության ձևավորմանը:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:

Ճամբարը հաշվարկվում է ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Տևողությունը 12 օր է:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն,  առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ:

Ճամբարի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև փետրվարի 25-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

11:00 27.06.2025

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ասել է, որ չի կարոտում իր նախկին աշխատանքը: «Հավաքականի խաղին կողքից հետևելը փոքր-ինչ տարօրինակ է ինձ համար, սակայն ես չեմ կարոտում հավաքականում աշխատելուն: Ուսերիս այլևս ծանր բեռ չկա: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Անգլիայի հավաքականի ղեկին, բայց հիմա նոր մարզչի հետ առաջ գնալու ժամանակն է»,-Սաութգեյթի խոսքերն է […] ...

Հրդեհ Շահումյան գյուղում

10:53 27.06.2025

Հրդեհ Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

10:45 27.06.2025

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

10:39 27.06.2025

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

10:20 27.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...

BACK_TO_TOP