12:08 08.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ։
Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։
Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․
◾ սահմանել հակամենաշնորհային կոմպլաենսի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը,
◾ սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝
1․ տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․
2․ տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․
3․ տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․
4․ տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․
5․ հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ:
◾ Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։
Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթը։
Կցվում է նախագծերի փաթեթը հիմնավորումներով և ամփոփաթերթը։
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...