Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ

12:26 08.02.2021

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և որոնց  հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին: Միաժամանակ, նույն դատական ակտով Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն  ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 2021 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ, կարևորելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքում ընկած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու համար, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

23:59 28.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

23:55 28.07.2025

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

23:50 28.07.2025

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

23:40 28.07.2025

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

23:37 28.07.2025

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

23:35 28.07.2025

Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP