Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլը շարունակվում է, իսկ մանկավարժները անժամկետ գործադուլ են հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլը շարունակվում է, իսկ մանկավարժները անժամկետ գործադուլ են հայտարարել

18:15 08.02.2021

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Մանկավարժներն ու ծնողները համաձայն չեն դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքների հետ, ըստ որոնց՝ տնօրեն է դարձել ոչ թե նույն դպրոցի ուսուցիչը, այլ թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Օրեր առաջ ծնողներն ու մանկավարժները նորանշանակ տնօրենին թույլ չէին տվել աշխատանքային առաջին օրը մտնել դպրոց: Իսկ այսօր անարդյունք է անցել ծնողների, նորանշանակ տնօրենի և մարզպետարանի կրթության վարչության պետի հանդիպումը: Ծնողները պահանջում են չեղարկել մրցույթի արդյունքները։ Նորանշանակ տնօրենին ընտրել է փոխվարչապետը և հաստատել Շիրակի մարզպետը: 7-րդ օրն է՝ դպրոցի 700-ից ավելի աշակերտ դպրոց չի գնում:

 

 

Մրցույթի արդյունքներով թիվ 25 դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը ստացել էր կառավարման խորհրդի անդամներից 4-ի քվեն, իսկ թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանի օգտին քվեարկել էր 2-ը: Ըստ կարգի, եթե թեկնածուներից որևէ մեկը 5 և ավելի ձայներ չի ստանում, ապա ընտրության իրավունքը վերապահվում է փոխվարչապետին: Անցած տարեվերջին պարզ դարձավ, որ փոխվարչապետը երկու թեկնածուներից ընտրել է ավելի քիչ ձայներ ստացածի: Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ անցած շաբաթ Շիրակի մարզպետը Իրինա Բաղդասարյանին նշանակեց տնօրենի պաշտոնում: Ծնողներն ու մանկավարժները փակեցին նրա մուտքը դպրոց: Իսկ այսօր առավոտյան ծնողները եկել էին դպրոց արդեն նոր տնօրենի հետ հանդիպելու:

 

 

«Նորանշանակ տնօրենը կանչեց մարզպետարանի  ներկայացուցիչներին, եկավ կրթության վարչության պետը: Նրա ու ոստիկանների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիպումը: Մենք ուզեցինք մեր հարցերը հղեինք իրեն, ինքը նույնիսկ չուզեց պատասխանել: Շատ կոպիտ ձևով, նույնիսկ մատ թափ տվեց ծնողների վրա: Այդ տոնով էր խոսում: Խնդրում ենք, որ  թույլ տան, որ մեր ձայնը հասնի մինչև վերև: Մարդիկ իմանան, որ այսօր 730 աշակերտ դպրոց չի գալիս: Կարծում եմ՝ դա հսկայական թիվ է»,- SHANTNEWS-ին ասել են թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողները:

 

 

Իրինա Բաղդասարյանը մեկնաբանություններից հրաժարվեց, միայն նշեց, որ իր նշանակումը օրենքին համապատասխան է: Դասադուլի հետևանքով 700-ից ավելի երեխա մեկ շաբաթ է՝ դասի չի գալիս: Ամենակարևոր հարցը՝ թե ինչպես վերականգնել դասապրոցեսը, անպատասխան է:

«Նախ պետք է գիտակցի յուրաքանչյուր ծնող, որ իր երեխան պետք է հաճախի դպրոց: Առավել ևս նման պայմանները պետք չի օգտագործել որևէ մեկի շահը պաշտպանելու համար: Այնպես չի, որ ձեռքներս ծալած նստել ենք: Այս պահին էլ աշխատանքային իրավիճակ է: Հրավիրել ենք ուսուցիչներին, որպեսզի զրուցելու արդյունքում հասկանանք՝ սա ինչ-որ մեկի ուղղորդո՞ւմն է, թե՞ պարզապես ծնողների ցանկությունն է»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

 

 

Կրթության վարչության պետը նշում է՝ ծնողների պահանջը բավարարել, այսինքն՝ մրցույթի արդյունքները չեղարկել, իրենք իրավասու չեն, բայց պարտավոր են դասապրոցեսը նորմալ հուն վերադարձնել: Այդ գործընթացն առայժմ սահմանափակվում է սրանով, որ ծնողների ու մանկավարժների հետ, ինչպես վարչության պետը նշեց, բացատրական աշխատանքներ են տանում:

 

 

«Մենք պատասխանատու ենք մեր մարզում յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպելու: Մնացած հարցերով, եթե ինչ-որ անհամաձայնություն կա, եթե բողոք կա, ես բազմիցս նշել եմ, միայն ու միայն դատական ճանապարհով կարող են դիմել, վիճարկել տվյալ հարցը»,- ասել է Հրայր Կարապետյանը:

Այսինքն՝ խորհուրդ է տալիս երեխաներին դպրոց բերել, մրցույթի արդյունքներն էլ դատարանում վիճարկել: Բայց դասերի վերսկսումն այսօրվանից ավելի բարդ է դարձել: Թիվ 25 դպրոցի մանկավարժական խորհուրդը նորանշանակ տնօրենին այսօր ներկայացրել է դիմում, համաձայն որի՝ ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

19:07 17.07.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

18:58 17.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:46 17.07.2025

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

18:35 17.07.2025

Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...

BACK_TO_TOP