21:03 08.02.2021
Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու գործում: Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների անցկացման, բազմաոլորտ համագործակցության ընդլայնման միջոցով:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա:
Երկուստեք ընդգծվեց ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորեց այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով:
14:54 27.06.2025
61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:46 27.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժածՀունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...
14:37 27.06.2025
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...
14:28 27.06.2025
ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...
14:25 27.06.2025
Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...
14:18 27.06.2025
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհՀունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...