12:00 09.02.2021
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, բանաձևը ստորագրել են նաև պատգամավորներ Մ. Վան Հելվերտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օյիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդեն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), Գ. վան Օտերլոն (50PLUS), Ֆ. վան Կոտեն-Արիսսենը, Լ. վան Ռանը (PvdD) և Հ. Քրոլը։
«Բանաձևին պատգամավորների լայն աջակցությունը ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։
Բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։
FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրագործի այն։
Ավելի վաղ բանաձևերով, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:50 13.08.2025
Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...
11:42 13.08.2025
Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակըՄադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։ ...
11:26 13.08.2025
ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The NationalՄիացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...
11:17 13.08.2025
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...
11:08 13.08.2025
Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստըՊետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...
10:56 13.08.2025
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներԹմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...