15:06 09.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:
Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Մինչ բուն քննարկմանն անցնելը ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա: Արդեն, ըստ էության, մեկ տարի Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում: 2020 թվականի մարտից կորոնավիրուսը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան և, ինչպես աշխարհի շատ երկրներում, դարձավ սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամի պատճառ:
Այդ ճգնաժամի գրեթե ողջ ընթացքում մեզ ի ցույց էին դրվում տարբեր օրինակներ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, որոնք ժամանակին ի ցույց էին դրվում մեզ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Եվ դարձյալ ուզում եմ բոլորիս և հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ՝ հունիսին, հուլիսին, օգոստոսին 24 ժամ այս թեման շրջանառվում էր, որին մեր արձագանքը հետևյալն էր, որ դեռ չի ավարտվել պատմությունը, եկեք սպասենք պատմությունն ավարտվի՝ հետո նոր արդյունքները կամփոփենք: Իսկ հիմա ոչ մեկը չի հիշում ոչ հունիսը, ոչ հուլիսը, ոչ օգոստոսը: Բայց մենք պետք է հիշենք հունիսը, հուլիսը, օգոստոսը և այն մեղադրանքները, որոնք մեզ ասում էին, թե մենք ճգնաժամային կառավարում իրականացնել ի վիճակի չենք:
Հաջորդը, իհարկե, եկավ պատերազմը և կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Պետք է արձանագրել, որ ունեինք այդպիսի մարտահրավեր: Բայց այսօր շատ կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը և այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի աճող թողարկման միջոցով, որովհետև ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային: Եվ, հետևաբար, մենք այսօր, ըստ էության, ձևակերպում ենք այսօրվա մեր անելիքը:
Ի միջի այլոց, ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը. մենք այս առումով ունեցել ենք և մի ճգնաժամային տարի, և մի ոչ ճգնաժամային տարի: 2019 թվականի արդյունքները փայլուն են եղել բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական: 2020 թվականը եղել է ճգնաժամի տարի, և, իհարկե, պատերազմի հետևանքները մեզ համար դառն են, բայց ես նշեցի, որ ճգնաժամային կառավարման առումով կարողացել ենք լուծել մեր առաջ դրված խնդիրը: Հիմա երկրորդ խնդիրը, որ ձևակերպում ենք մեր առաջ՝ վերականգնումն է և հաջորդ խնդիրը՝ վերականգնմանը զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Եվ, իհարկե, այս առումով էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է:
Այսօր կլսենք, թե ինչ ենք նախանշել, ինչ ենք պատրաստվում անել, ինչպիսի երաշխիքներ ենք ստեղծել: Շատ կարևոր է, որ մեր նախանշած պլաններն իրապես իրագործվեն՝ այն ինչ գրում ենք թղթի վրա, այն ինչ ունենք մտքում հնարավոր լինի կյանքի կոչել և դարձնել իրականություն»,- նշել է վարչապետը:
Այնուհետև ներկայացվել են տնտեսական աճի վերականգնման և բիզնես միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտերկրի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման աշխատանքներին: Նշվել է, որ Հայաստանը ձևավորել է 30-ից ավելի տնտեսական միջկառավարական հանձնաժողովներ արտերկրի գործընկերների հետ, որոնց շրջանակում պարբերաբար քննարկվում են տնտեսական կապերի խորացմանը, առկա օրենսդրական խնդիրների լուծմանը, բիզնես համաժողովների անցկացմանը վերաբերող հարցեր, որոնց նպատակն է աջակցել տեղական արտադրողներին՝ արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր շուկաներ մուտք գործելու հարցերում:
Զեկուցվել է, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման արդյունքներով այս ուղղությամբ արդեն իսկ կայացվել են մի շարք կարևորագույն որոշումներ, որոնց թվում առանցքայիններից է Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին ԵԱՏՄ մյուս պետությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա հունիս ամսից: Հայկական և մյուս երկրների ընկերությունները կկարողանան մասնակցել 10 ոլորտներին վերաբերող ՌԴ պետական գնումներին, որոնց թվում են՝ թեթև արդյունաբերությունը, շինարարությունը, ռազմարդյունաբերությունը և այլն:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ տեղական ընկերություններին լիարժեք ու մանրամասն տեղեկատվության տրամադրումը և նկատել, որ այն կարող է բիզնեսի համար բացել գործունեության լայն դաշտ՝ զարգացման լուրջ հեռանկարներով:
Տեղեկացվել է, որ ներկայումս թարմացվում է արտերկրում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների ինստիտուտը, ինչը ևս նոր ազդակ կարող է հաղորդել կոնկրետ ոլորտներում արտահանման ծավալների ավելացմանն ու հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը: Համապատասխան աշխատանքներ են տարվում հայկական գինիների, ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի այլ տեսակների արտահանման պոտենցիալը մեծացնելու և տեմպերն ավելացնելու ուղղությամբ: Դրանց էապես նպաստում են նաև արտոնյալ մաքսատուրքեր ապահովող ԵՄ-ի հետ GSP+ և ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի հետ գործող GSP համակարգերը:
Այնուհետև քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, հանրային ներդրումների խրախուսմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր:
Զեկուցվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներկայումս ներդրողների հետ քննարկում է 60 ներդրումային կոնկրետ ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի: Նշվել է, որ ծրագրերի մի մասը տարբեր ոլորտներում արդեն իսկ գտնվում են իրականացման փուլում: Կենտրոնը ներդրողների հետ գտնում է մշտական կապի մեջ և օժանդակում նրանց տարբեր խնդիրների լուծման գործում:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ պատասխանատուները նշել են, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն է առկա հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Վարչապետը կարևորել է երկրում նոր ջրամբարների կառուցումն ու այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումը՝ ընդգծելով, որ ջուրը դառնալու է տարածաշրջանային կարևորագույն գործոն: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրի շուկայի ազատականացմանը և հողերի խոշորացմանը միտված կառավարության հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների հետ կապված խնդիրների լուծմանը, ստանդարտների ինստիտուտի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է14:18 27.06.2025
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհՀունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...
14:11 27.06.2025
«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունըՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […] ...
14:00 27.06.2025
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […] ...
13:58 27.06.2025
Քննարկվել են Հայաստանում OՊԵԿ միջազգային զարգացման hիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերyՀունիսի 26-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայկ […] ...
13:53 27.06.2025
Այգավանցի երիտասարդի մեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ շոկոՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ձերբակալել և իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Մեքենան էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ այգավանցի երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնված քրեական […] ...
13:45 27.06.2025
ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է ՄեսսինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։ Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝ 1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար 2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար 3. […] ...