Ճապոնիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Ճապոնիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:07 14.02.2021

Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում փետրվարի 14-ին տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, ցունամիի սպառնալիք չկա:

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով ՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:31-ին (Երևանի ժամանակով ժամը 10:31-ին):

Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ճապոնիայում։ Էպիկենտրոնում՝ Ֆուկուսիմայում, այն կազմել է 7,1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 144-ի։

Оդերևութաբանները զգուշացրել են հնարավոր ցունամիի մասին, միաժամանակ նախնական տվյալներ կան, որ առափնյա շրջանների համար այն վտանգ չի ներկայացնի:

Երկրաշարժից հետո ուսումնասիրություններ են սկսվել Ֆուկուսիմայի ատոմակայանում:

Օգտատերերը կադրեր են հրապարակել Ճապոնիայի երկրաշարժից։

Հիշեցնենք, որ 2011-ին Ֆուկուսիմայում 9 մագնիտուդով երկրաշարժի և դրան հետևած ցունամիի պատճառով ռադիացիոն արտահոսք էր տեղի ունեցել ատոմակայանից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

11:18 14.05.2025

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:10 14.05.2025

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

11:05 14.05.2025

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

10:58 14.05.2025

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...

BACK_TO_TOP