20:20 21.02.2021
2020 թվականի հոկտեմբերին Լեհաստանի Սահմանադրական դատարանը անօրինական ճանաչեց կանանց՝ աբորտ անելու իրավունքը, եթե պտուղն ունի անբուժելի հիվանդություն կամ լուրջ արատ: Արգելքն ուժի մեջ մտավ 2021 թվականի հունվարից: Դրանից հետո կաթոլիկ պահպանողական «Միացյալ Լեհաստան» կուսակցությունը առաջարկեց ստեղծել հատուկ հյուրատներ, որտեղ կծննդաբերեն այդպիսի կանայք, որոնց պտուղը, ըստ նախնական հետազոտությունների, ունի արատ կամ անբուժելի հիվանդություն: Այդ հյուրատներում կլինեն «լացի սենյակներ», որտեղ կանայք լաց կլինեն, կստանան հոգեբանի մասնագիտացված օգնություն և կպատկերացնեն, թե ինչպես պետք է ապրեն, ինչ գործողություններ ձեռնարկեն: Լեհ լրագրողները բացասական են վերաբերվել թե այդ նախաձեռնությանը և թե աբորտների արգելմանը:
«Ես կգերադասեի, որ մեր պետությունն աներ ամեն ինչ, որ կանայք լաց լինելու առիթ չունենային»,- ասել է Newsweek Polska -ի լրագրող Ռենատա Գրոհալը: Նրան աջակցել է մեկ այլ ԶԼՄ ներկայացուցիչ Միխալ Կոլանկոն: Վերջինս իր Twitter-ում գրել է.
«Ես մի սերիալ եմ դիտել, որտեղ նմանատիպ իրավիճակ էր. ես մտածեցի՝ դա հորիվածք է: Սերիալը կոչվում էր «Սպասուհու պատմածը»: Մինչդեռ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը դեռ չի արձագանքել կաթոլիկ պահպանողականների առաջարկին: Ամեն դեպքում հայտարարել է, որ պաթոլոգիայով նորածինների ծնողներին պետությունն անպայման կաջակցի:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...