ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Գորիս․ ԵՄ արագ արձագանքման ծրագիրը աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Գորիս․ ԵՄ արագ արձագանքման ծրագիրը աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

18:10 15.02.2021

Փետրվարի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն այցելել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում են հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց, որից կօգտվի մարզում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 6000 անձ։ Հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։
Այցի ընթացքում ԵՄ պատվիրակության թիմը եղել է նաև Գորիսում՝ ծանրոցների պատրաստման վայրում և հանդիպել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աշխատակիցների և կամավորների հետ:
Այցն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում հակամարտություններից տուժած բնակչության հիգիենայի հրատապ կարիքների արագ արձագանք» խորագրով ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Հաջորդ ամսվա ընթացքում ծրագիրը նպատակ ունի տրամադրել կենցաղային հիգիենայի պարագաների 1200 ծանրոց և տարեցների, երեխաների և կանանց անհատական ​​կարիքներին հարմարեցված 1220 ծանրոց: Ծրագիրը, որ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմ գործիքի ներքո ֆինանսավորվող 4 ծրագրերից մեկն է, աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված բնակչությանը։
Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվում է իրականացնող գործընկերոջ կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի ընտրում ծրագրի շահառուներին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

16:55 20.06.2025

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

16:52 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: ...

BACK_TO_TOP