Տնտեսվարողներից կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Տնտեսվարողներից կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

19:10 15.02.2021

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 26-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող սննդի կետում, ՀՀ ՊԵԿ տարածքային հարկային տեսուչ Ա. Պ.-ի կողմից, նույն սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց անմիջապես հետո վերջինս և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ա. Պ.-ի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ միասին հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 40.000 ՀՀ դրամը։

Դեպքի առթիվ 2021թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նույն օրը նշված տեսուչները ձերբակալվել են:

Բացի այդ, թվով մի քանի տնտեսվարողների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունում հաղորդումներ են ներկայացրել առ այն, որ 2020-2021թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսուչների կողմից խախտումները չարձանագրելու և իրենց չտուգանելու համար, նրանց պահանջով տվել են տարբեր չափերի կաշառքի գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է շուրջ՝ 1.390.000 ՀՀ դրամ:

Հիշյալ փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել են 3 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և միացվել են մեկ վարույթում:

ՀՀ ՀՔԾ-ում իրականացվող նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Ա. Պ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա ի պաշտոնե ունենալով հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու, իրավախախտումներ հայտնաբերելու և դրանք արձանագրելու, հարկ վճարողների հարկային պարտավորությունների՝ ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն  ու կատարումը ապահովելու լիազորություններ, խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար մի շարք տնտեսավարողներից պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր չափերի գումարներ։

Միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ենթադրյալ այլ դեպքեր հայտնաբերելու, հանցավոր արարքները խմբի կազմում կատարված լինելու, տեսուչների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

16:55 20.06.2025

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

16:52 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: ...

BACK_TO_TOP