Ֆինլանդիայում COVID-19-ի նոր մուտացիա է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Ֆինլանդիայում COVID-19-ի նոր մուտացիա է հայտնաբերվել

10:49 18.02.2021

Ֆինլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, որը կոչել են Fin-796H: Այս մասին հաղորդում է DW պարբերականը՝ հղում անելով Vita Laboratoriot Oy-ի հաղորդագրությանը։ Նշված լաբորատարիայի մասնագետները, Հելսինկի համալսարանի բիոտեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, Հարավային Ֆինլանդիայում վերցված նմուշներից մեկում հայտնաբերել են SARS-CoV-2-ի՝ մինչ այս անհայտ մուտացիա։

Ըստ հաղորդագրության՝ Fin-796H-ն ունի կորոնավիրուսի և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան տարբերակներին բնորոշ գծեր։ Ֆինլանդական տարբերակի մուտացիայի պատճառով կորոնավիրուսը դժվար է հայտնաբերվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ՊՇՌ-թեստերից առնվազն մեկով։

Միևնույն ժամանակ ֆինլանդացի մասնագետներն ասում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ թեստերի մեծ մասը վիրուսի այս շտամը հայտնաբերում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

11:18 14.05.2025

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:10 14.05.2025

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

11:05 14.05.2025

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

10:58 14.05.2025

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...

BACK_TO_TOP