Մերձավոր Արևելքում ձյան պատճառով հետաձգել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+19.78 oC

Մերձավոր Արևելքում ձյան պատճառով հետաձգել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

14:37 18.02.2021

Փետրվարի 17-ին Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում և Իսրայելում տեղացած ձյան պատճառով փակվել են ճանապարհները, խափանվել է երթևեկությունը, հետաձգվել են կորոնավիրուսի պատվաստումները: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Սիրիայում ձյունով ծածկվել է զգալի տարածք, այդ թվում՝ Դամասկոսը։ Սուվայդա նահանգում լեռներում ձյան ծածկույթը հասել է 15 սմ-ի։ Դամասկոսի համալսարանը հետաձգել է փետրվարի 17-ին և 18-ին նախատեսված քննությունները։

Լիբանանում «Ջոյս» փոթորիկի քամու արագությունը հասել է 100կմ/ժամի։ Օդերևութաբանները կանխատեսել են, որ հինգշաբթի օրը քամին կուժգնանա։ Լիբանանում նաև հորդ անձրևներ են տեղացել, որոնց հաջորդել են ձյան տեղումներ և ցրտահարություն։ Որոշ ճանապարհների վրա երթևեկությունը կաթվածահար է եղել։

Ձյան տեղումների պատճառով Երուսաղեմում հայտարարվել է գնացքների և ավտոբուսների երթևեկության դադարեցման մասին։

Հորդանանում խիստ եղանակային պայմանների պատճառով դադարեցվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները, դպրոցներն ու համալսարանները հետաձգել են դասերը։ Թագավորության վարչապետը հինգշաբթին ոչ աշխատանքային օր է հայտարարել, այդ թվում՝ մասնավոր ձեռնարկությունների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

12:32 14.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

12:28 14.05.2025

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

12:21 14.05.2025

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

12:15 14.05.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

12:07 14.05.2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP