16:15 18.02.2021
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ երկու հոգի Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցի մի առանձնատնից գողություն են անում:
Երեկոյան ժամը հինգի կողմերն էր: Բաժնի ծառայողներն արագ մեկնեցին դեպքի վայր: Ընթացքում որոշում կայացվեց նախ դարանակալել: Տեղ հասնելով և մնալով աննկատ` ոստիկանները տեսան տան բակից հեռացող երկու երիտասարդի: Նրանց ձեռքին տոպրակներ կային, նաև տանում էին ծածկոցի մեջ փաթաթած, հեռուստացույցի նման ինչ-որ իր:
Անմիջապես բռնելը դժվար էր, հնարավոր փախուստի ուղիները շատ էին. իզուր չէ, որ ժողովուրդը թաղամասը կոչում է Ջունգլիներ։ Իրավիճակն արագ գնահատելով` ոստիկանները նախ փակեցին փախուստի ճանապարհները: Այդ ընթացքում մոտ 100 մետր հեռանալով` կասկածելի երիտասարդները ծածկոցը թաքցրին թփուտների մեջ ու տոպրակները ձեռքերին` շարունակցին գնալ Ներսիսյան փողոցի ուղղությամբ:
Հասավ բռնելու պահը: Բաժնի ծառայողների հմուտ գործողությունների արդյունքում երիտասարդներից մեկը փախուստի պահին բռնվեց հենց տեղում, մյուսը կարողացավ հասնել Ներսիսյան փողոց, որտեղ նրան սպասում էին: Երկուսն էլ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին:
26 և 22 տարեկան վանաձորցի երիտասարդները բաժնում խոստովանեցին արարքը: Նախ ճշտել էին, որ տանտերերը դուրս են եկել տնից, ապա լուսամուտը լինգով բացել, մտել էին առանձնատուն ու գողացել հեռուստացույց, բիժուտերիա և կոնյակ:
Փախուստի պահին նետել էին ձեռքի տոպրակները, սակայն անձնական խուզարկությամբ մեկի գրպանից հայտնաբերվեց ոսկեգույն մետաղից կախազարդով շղթա: Նա հայտնեց, որ շղթան գողացել է նույն տան առաջին հարկից:
Գողոնը հայտնաբերելու նպատակով բաժնի ծառայողները, այսպես ասած՝ սանրեցին երիտասարդների փախուստի ուղին:
Հայտնաբերվեցին հափշտակված թվային ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, հեռակառավարման վահանակ: Սրանք էլ առգրավվեցին որպես իրեղեն ապացույց:
Երկուսն էլ ձերբակալվել են, իսկ փետրվարի 13-ին 26-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...