16:20 02.07.2018
Հուլիսի 1 ին Ադրբեջանում տեղի է ունեցել «Ադրբեջանը Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի Պետական դումայի իշխող խմբակցության անդամ պատգամավորներ և Ռուսաստանի Պետդումայի նախագահի օգնականը, այս մասին հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:
Այս առիթով SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ սա այն դեպքը չէ, երբ պետք է միամտաբար մտածենք, թե Պուտինը տեղյակ չէ այս ամենից:
«Տեսեք, թե ովքեր են մասնակցել համաժողովին, և սա կարող է թույլ տալ մեզ ենթադրել, թե ինչպիսին է Մոսկվայի պաշտոնական տեսակետը այս խնդրի շուրջ: Ուշադրություն դարձրեք, որ համաժողովը տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի ընթացքում՝ ադրբեջանցիների կողմից գրավված «Լելե-թեփե» բարձունքի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում: Ռուսաստանը սխալ է վարվում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ. ունենալով Ռուսաստանի նման դաշնակից՝ մեզ այլևս թշնամի պետք չէ»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Այն հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ մեր կառավարությունը որևէ պաշտոնական արձագանք այս ամենին չի տալիս, փորձագետը պատասխանեց:
«Այս դեպքում, կարծում եմ, կառավարության պաշտոնական արձագանքը պարտադիր չէ, շատ կարևոր է, որ կա հասարակության արձագանքը, իսկ մենք բոլորս պետք է համապատասխան հետևություններ անենք: Կառավարությունը պետք է դիֆերսիֆիկացնի իր պաշտպանության քաղաքականությունը: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել, որ զինված ուժերը պատրաստ լինեն ցանկացած պահի, ցանկացած սցենարով զարգացող իրադարձությունների, և սա է մեր գլխավոր արձագանքը»:
10:00 29.07.2025
Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարինԿորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...
09:55 29.07.2025
Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումովՀուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...
09:50 29.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։ ...
09:40 29.07.2025
Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը ՃապոնիաՈւկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...
09:30 29.07.2025
Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջԹաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...
09:25 29.07.2025
Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառովՆիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...