Վատիկանում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները կկորցնեն աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Վատիկանում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները կկորցնեն աշխատանքը

16:08 19.02.2021

Վատիկանը տեղեկացրել է իր աշխատակիցներին, որ նրանք կկորցնեն աշխատանքը, եթե առանց հարգելի պատճառի հրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց,- հայտնում է Reuters-ը:

Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոյի՝ Վատիկանի փաստացի ղեկավարի հրամանագրում նշվում է, որ «պատվաստումը «պատասխանատու ընտրություն է՝ մյուսներին ռիսկի չենթարկելու համար»:

Աշխարհի ամենափոքր պետությունում՝ Վատիկանում, որը քառասուներեք հա հողատարածք է  զբաղեցնում, աշխատում է մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում է Իտալիայում:

Այստեղ պատվաստման ծրագիրը սկսվել է հունվարին, իսկ 84 տարեկան Ֆրանցիսկոս պապը պատվաստվողներից առաջինն է եղել: Հրամանագրում նշված է, որ այն աշխատողները, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն պատվաստվի, կանցնեն այլ աշխատանքի, որը կենթադրի ավելի քիչ շփում մարդկանց հետ: Բայց անգամ, եթե նրանց  պաշտոնը նվազեցվի, նրանք կստանան նույնքան աշխատավարձ:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում շեշտվում է, որ ովքեր առանց լուրջ պատճառի կհրաժարվեն պատվաստումից, կենթարկվեն աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին 2011 թվականին ընդունված օրենքին:

Դրա հոդվածներից  մեկում ամրագրված  է, որ եթե աշխատողները խուսափում են կանխարգելիչ միջոցառումներից, ապա դրա  հետևանքները կարող են հանգեցնել աշխատանքից ազատման: Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի  տարածումը կանխարգելող պատվաստանյութի ակտիվ կողմնակիցներից մեկն է:

«Դա էթիկայի ընտրություն է, քանի որ դուք խաղում եք ձեր առողջության հետ, միևնույն ժամանակ դուք վտանգում եք մյուսների առողջությունը»,- ասել է պապը հունվարին: Վատիկանը պարտադիր պատվաստում է սահմանել լրագրողների  համար, քանի որ նրանք հաջորդ ամիս ուղեկցելու են պապին Իրաք ուղևորության ժամանակ:

Վատիկանում կորոնավիրուսի երեսունից ավելի դեպք է գրանցվել։ Հիվանդների մեծամասնությունը Շվեյցարական գվարդիայի անդամներ են, որոնք բնակվում են կոմունալ կացարաններում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP