Եգիպտացի պաշտոնյան փողոցներն անվանակոչել է ամուսնու և բարեկամների անուններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

Եգիպտացի պաշտոնյան փողոցներն անվանակոչել է ամուսնու և բարեկամների անուններով

16:30 22.02.2021

Եգիպտական Կալյուբիայի նահանգապետը աշխատանքից ազատել է երկրի հյուսիսում գտնվող Ղաֆր-Շուքր քաղաքի բարեկարգման վարչության ղեկավարին այն բանից հետո, երբ վերջինս քաղաքի մի քանի փողոցներ անվանակոչել է իր ամուսնու և բարեկամների անուններով, հայտնում է el-Watan թերթը։

«Այդ որոշումն ընդունվել է, քանի որ քաղաքի գլխավոր հատակագիծն ուսումնասիրելուց և բնակիչների բողոքներից հետո պարզ է դարձել, որ փողոցներն անվանակոչվել են իր ամուսնու և բարեկամների անուններով։ Գործը հանձնված է դատախազություն։ Փաստերի հաստատման դեպքում օրինական միջոցներ կձեռնարկվեն,- հայտնել է համայնքապետ Աբդուլհամմիդ Հաջջանը։
Նրա խոսքերով՝ բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները օրենքի կոպիտ խախտում են, քանի որ փողոցներն անվանակոչելու որոշում ընդունում է տեղական խորհուրդը։ Վերջին ժամանակներում Եգիպտոսի փողոցներն անվանակոչվում են բացառապես հասարակական, զինվորական գործիչների, ոստիկանների անուններով, ովքեր զոհվել են ահաբեկիչների դեմ պայքարում։ Պաշտոնյան հերքում է իր հասցեին մեղադրանքները և ասում, թե դրանց  հեղինակը ոմն Սամի Համալն է, որը վրեժ է լուծում իրենից։
Բանն այն է, որ փողոցների «անվանակոչման կրիզիսից» հետո Համալն առաջարկել էր Ղաֆր-Շուքր քաղաքն անվանակոչել իր անունով՝ Սամի Համալ, ինչը մերժվել էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

20:45 06.05.2025

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

20:40 06.05.2025

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

«Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

20:22 06.05.2025

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

Այսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

20:15 06.05.2025

Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al Arabiya

Yemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

20:05 06.05.2025

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...

SHANTNEWS

20:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP