«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր բողոքի ցույց է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր բողոքի ցույց է անցկացրել

14:25 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարական 3-րդ շենքի մոտ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք:

Նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը» և պատ են կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում:

Ոստիկանները պուրակի կենտրոնական հատվածներում նկարահանումներ իրականացնելու համար տարածք են թողել միայն այն լրատվամիջոցներին, որոնք ունեցել են համապատասխան վկայականներ կամ անձը հաստատող փաստաթղթեր:

Ժամը 11:30-ի սահմաններում վարչապետ Փաշինյանը կառավարության շենքից քայլել է դեպի «Խաչքարերի պուրակ», ապա անարգել մուտք գործել կառավարական 3-րդ շենք: Շրջակա միջավայրի նախարարությունում վարչապետի մասնակցությամբ հանդիպում է կայացել:

Այդ ընթացքում մի քանի ցուցարարներ հեռվից տարբեր վանկարկումներ են արել, ապա ոստիկանները սկսել են ցուցարարներին բերման ենթարկել:

Շրջակա միջավայրի նախարարությունից վարչապետը «Խաչքարերի պուրակով» քայլելով գնացել է կառավարություն: Այդ ընթացքում ցուցարարները հեռվից կրկին վանկարկումներ են արել:

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը լրագրողներին ասել է, որ փողոցների տարբեր հատվածներից բերման են ենթարկել շուրջ 100 ցուցարարի: Նա նշել է, որ կառավարական 3-րդ շենքի մոտ նախաձեռնած բողոքի ակցիան այս պահին ավարտում են և այսօր ժամը 18-ի կրկին կհավաքվեն արդեն Արամ Մանուկյանի արձանի մոտ, ապա երթով կընթանան դեպի գլխավոր դատախազություն: Ի դեպ՝ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP