Արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են տարածաշրջանի ապաշրջափակմանը, և ի՞նչ վտանգներ կան․ Հենրիկ Քոչինյանի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են տարածաշրջանի ապաշրջափակմանը, և ի՞նչ վտանգներ կան․ Հենրիկ Քոչինյանի անդրադարձը

18:11 24.02.2021

Եթե մի պահ պատկերացնենք, որ տարածաշրջանը ապաշրջափակվել է, արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են դրան, թե՛ երկաթուղային և թե՛ ավտոմոբիլային, պատրա՞ստ են մեծածավալ բեռների փոխադրումներ իրականացնել։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրացրել է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։

Այս համատեքստում նախկին նախարարը ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի անավարտ լինելը, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքը և նկատում՝ խնդիրներ կան, որոնք լուծելու համար պետք է շտապել։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհի Որոտան-Շուռնուխ հատվածի մասին՝ Քոչինյանը նկատում է՝ որքան էլ վերահսկվի, վտանգը կա ամեն դեպքում, հարցն այն է՝ մենք ունե՞նք դրան համարժեք ճանապարհ, թե՞ ոչ։ Պատասխանը բացասական է: Մինչդեռ բանախոսը հիշում է՝ 90-ականներին, երբ ադրբեջանցիները այդ հատվածը փակ էին պահում, Տաթևից դեպի Կապան հողային ճանապարհ են կառուցել, ինչո՞ւ այսքան ժամանակ այդ ճանապարհը պատշաճ տեսքի չի բերվել։

Իսկ վտանգներին նորից անդրադառնալով՝ Քոչինյանը 1918 թվականի Թուրքիայի նկրտումներն է հիշում՝ բացահայտ նպատակը եղել է Արաքսի ափով անցնող երկաթուղուն տիրանալը, Ջուլֆայում իրավիճակի տեր լինելը և այդ ճանապարհով Բաքու հասնելը, քանի որ, ինչպես հիմա, չէին թաքցնում՝ Բաքուն իրենցն է, հիմա պարզապես այդ ամենը անում են շատ ավելի ագրեսիվ եղանակով, կարծում է Քոչինյանը:

Մանրամասները՝տեսանյութում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP